Բոստոնի ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող Ցարնաեւին մեղադրանք առաջադրվեց

Կադր ամերիկյան հատուկ ծառայությունների հրապարակած նյութերից, որտեղ երեւում են կողք-կողքի կանգնած Ցարնաեւ եղբայրները Բոստոնի ահաբեկչությունից առաջ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության փոխանցմամբ, Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության իրականացման կասկածանքով ձերբակալված Ձոխար Ցարնաեւին մեղադրանք է առաջադրվել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար։

Եթե Ցարնաեւի մեղքը հաստատվի, նրան մահապատիժ է սպառնում։