ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը 2012 թվականի համար:
«Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ամենանշանակալի խնդիրները 2012 թվականին` սեփական կառավարությունը փոխելու մարդկանց իրավունքի սահմանափակումն է եղել, կոռուպցիան, կառավարությունում թափանցիկության պակասը եւ դատական համակարգի սահմանափակ անկախությունը», - նշում է զեկույցը:
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված հիմնական խախտումները եղել են պետական ռեսուրսների չարաշահումը հօգուտ իշխող կուսակցությանը, ընտրակաշառքի մասին հավաստի տեղեկությունները, բողոքարկման գործընթացի թերություններն ու բարեփախված Ընտրական օրենսգրքի անկատարությունը:
Իշխանության բոլոր մակարդակներում հաստատված կոռուպցիայի մասին պնդումները խաթարել են օրենքի գերակայությունը, չնայած որ իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել` պատժելու ցածր եւ միջին օղակների կոռուպցիոն դրսեւորումները:
Դատարանները շարունակել են գործադիր իշխանության կողմից քաղաքական ճնշումների ենթարկվել, ինչը հանգեցրել է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների եւ դատավճիռների:
2012 թվականի ընթացքում արձանագրված այլ իրավախախտումների թվում զեկույցը նշում է բանակում կասկածելի մահերը, «դեդովշինայի» առկայությունը, ինչպես նաեւ ծառայակիցների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու անպաժելիությունը:
Ոստիկանությունը, որոշ հաղորդումների համաձայն, շարունակել է հարցաքննությունների ժամանակ կտտանքներ կիրառել` քաղաքացիներին ինքնախոստովանական ցուցմունքներ ստանալու համար:
Շատ բանտեր գերծանրաբեռնված եւ հակասանիտարական վիճակում են, կալանավորներին նորմալ բուժսպասարկում չեն ստանում:
Դատավարությունները հաճախ ձգձգվել են. եւ դատարանները ձախողել են արդար դատաքննություն իրականացումը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա զեկույցը նշում է, որ նախընտրական քարոզարշավը լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են, սակայն քարոզարշավից դուրս` լրատվամիջոցներում պակասում է օբյեկտիվ լուսաբանումն ու բազմակարծությունը:
Պետքարտուղարության զեկույցում նշված է նաեւ, որ աշխատողների իրավունքները սահմանափակվել են, աշխատանքային օրենսդրությունը թերի է, ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ խնդիր, կրոնական եւ սեռական փոքրամասնությունների իրավունքները խախտվել են, հաշմանդամները հանդիպել են խտրականության գրեթե բոլոր ոլորտներում: Մարդկանց առեւտրի դեմ պայքարը այս շարքում թերեւս միակ ոլորտն է, որի վերաբերյալ զեկույցում ասված է, որ իշխանությունները «որոշակի քայլեր ձեռնարկել են»: