Բոստոնի ոստիկանությունն անցած գիշեր վերջապես հայտնաբերել եւ կալանավորել է 19-ամյա Ջոխար Ցարնաեւին։
Քաղաքի ոստիկանության հանձնակատար Էդ Դեյվոյի փոխանցմամբ, օպերացիայից հետո ոստիկանները ծանր առողջական վիճակում գտնվող Ցարնաեւին փոխադրել են հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նա շատ արյուն է կորցրել եւ հյուծված վիճակում է։
Ուոթերթաունի բնակիչներից մեկը, Ֆրենքլին Սթրիթ փողոցից, իր բակում տեղադրված մոտորանավակի վրա արյան հետքեր է նկատել, բացել է ծածկոցը եւ տեսել է արյունլվա մարդու ու անմիջապես դրա մասին հայտնել է ոստիկաններին։
Տեղ հասած ոստիկանները Ցարնաեւին առաջարկել են հանձվել, սակայն նա մերժել է, ինչից հետո փոխհրաձգություն է եղել։ Հայտնի չէ, թե արդյո՞ք Ցարնաեւը այդտեղ նոր վերք է ստացել։
«Նա ձերբակալված է, արդարադատությունը հաղթեց, ահաբեչությունն ավարտվեց». այս գրությունը տեղադրվել է Բոստոնի ոստիկանության Թվիթերի էջում։
Ջոխար Ցարնաեւի ավագ եղբայրը` 26-ամյա Տամերլանը, դրանից ժամեր առաջ սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում, որի ընթացքում ինքը` Ջոխարը կարողացել է փախուստի դիմել։
Տարիներ առաջ ԱՄՆ տեղափոխված ծագումով չեչեն եղբայրները կասկածվում են անցած երկուշաբթի Բոստոնի մարաթոնի օրը ահաբեկչություն իրականացնելու, ինչպես նաեւ երեկ մի ոստիկանի սպանելու մեջ։
Մարաթոնի վերջնագծի մոտ ինքնաշեն ռումբերի պայթյուններից զոհվել է 3 եւ վիրավորվել ավելի քան 170 մարդ։
«Մենք փակեցինք այս ողբերգական պատմության կարեւոր էջը», - արձագանքելով Բոստոնից ստացված լուրին` ասել է նախագահ Բարաք Օբաման։
Ահաբեկման ու սարսափի մի քանի օր վերապրած Բոստոնում զանգվածային ինքնաբուխ տոնակատարություն է սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները պաշտոնապես հայտնել են Ջոխար Ցարնաեւին ձերբակալելու մասին լուրը։
Մասաչուսեթս նահանգում մահապատիժը չեղյալ է հայտարարված, սակայն արտակարգ դեպքերում գործի վարույթը կարող է փոխանցվել դաշնային իշխանություններին։