Բոստոնից ստացված հաղորդագության համաձայն, մարաթոնի պայթյունները կազմակերպելու գործով որոնվող երկու կասկածյալները մի քանի տարի առաջ Չեչնիայից տեղափոխվել են ԱՄՆ։
26-ամյա Տամերլան եւ 19-ամյա Ջոխար Ցարնաեւները եղբայրներ են։
Գիշերային գործողության ընթացքում Տամերլանը վիրավորվել եւ հիվանդանոցում մահացել է։ Հիմա ոստիկանության հատուկ ստորաբաժանումները որոնում են Ջոհարին։
Եղբայրները գիշերը սպանել են Բոստոնի ոստիկաններից մեկին, ինչից հետո առեւանգել են մի մեքենա եւ սլացել դեպի Բոստոնի մոտակայքում գտնվող Ութերթաուն, որտեղ եւ փոխհրաձություն է սկսվել նրանց եւ ոստիկանների միջեւ։
Բոստոնի մարաթոնի օրը երկու ինքնաշեն ռումբերի պայթյուններից սպանվել է 3 եւ վնասվածք է ստացել ավելի քան 170 մարդ։ Այս պահին Մեծ Բոստոն տարածքում, որն ընդգրկում է Ութերթաունը, Քեմբրիջը եւ այլ ավաններ, տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։
Փարձագետները Ջոխար Ցարնաեւի ինտերնետային էջում հայտնաբերել են Իսլամը գովաբանող նյութեր։
Հենց այս պահին ոստիկանության հատուկ ջոկատները կենտրոնացել են Ութերթաունի մի հատվածում, որտեղ, ենթադրաբար, կարող է թաքնված լինել Ջոհարը։ Օդում բանակի եւ ոստիկանության ուղղաթիռներ են: