Ոստիկանությունը փնտրում է Բոստոնի ահաբեկիչներից մեկին

Բոստոնի պայթյունների կասկածյալների լուսանկարները

Բոստոնի ոստիկանությունը այսօր հայտարարել է, որ երկուշաբթի մարաթոնի վերջնագծին տեղի ունեցած պայթյունների ենթադրյալ հեղինակներից մեկը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում մահացել է:

Մեկ այլ կասկածյալի էլ հաջողվել է փախուստի դիմել Բոստոնի Ուութերթաուն արվարձանից:

Ոստիկանությունը այժմ մեծածավալ գործողություններ է իրականացնում կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Բոստոնի ոստիկանության հանձնակատար Էդ Դեյվիսը լրագրողներին փոխանցել է, որ իրենց կարծիքով` կասկածյալը ահաբեկիչ է. ըստ վերջին տեղեկությունների` նա Չեչնիայից է: