Նոր հայտնաբերված երկու մոլորակները կարող են կյանքի համար պիտանի լինել

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերքի հետազոտությունների ազգային վարչությունը` ՆԱՍԱ-ն, հայտնաբերել է երկու մոլորակ, որոնք մինչ այժմ հայտնի բոլոր մոլորակներից ամենամոտն են Երկրին կյանքի համար պիտանիության առումով:

Դրանք Երկրից հեռու են 1200 լուսային տարի, պտտվում են Կեպլեր-62 աստղի շուրջ՝ այնպիսի հեռավորությունների վրա, որոնք աստղագետները անվանում են «բնակելի գոտի»։