Հայաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե այդ երկրի կողմից արվեն «համապատասխան քայլեր»:
Այսօր արտգործնախարարությունում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
«Այն, ինչ-որ վերաբերում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ կապակցությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի», - մասնավորապես ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, չմանրամասնելով, սակայն, չմանրամասնեց, թե ինչ «համապատասխան քայլերի» մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարվա օգոստոսի 31-ին հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին` ժամեր անց այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելուց հետո Շվեյցարիան առաջարկեց իր միջնորդությունը` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Պաշտոնական Բուդապեշտը ընդունեց այդ առաջարկը, մինչդեռ Երեւանից հայտարարեցին, թե միջնորդության կարիք ամենեւին էլ չկա, այլ ընդամենը անհրաժեշտ են «հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»:
Անցած տարվա սեպտեմբերին Հունգարիայի արտգործնախարարությունը երկու անգամ դիմեց պաշտոնական Երեւանին` հարաբերությունները վերականգնելու կոչով, որոնք, սակայն, ոչնչի չհանգեցրեցին:
Հավելենք, որ հունգարական կառավարության որոշումը՝ Ադրբեջանին հանձնել Սաֆարովին, ժամանակին սուր քննադատության արժանացավ թե´ Հունգարիայում, թե´ միջազգային հանրության կողմից:
Վերադառնանք Էդվարդ Նալբանդյանի ու Թորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամսից` մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, եւ նախագահության ընթացքում Հայաստանի գերակայություններն են լինելու մարդու իրավունքները, օրենքի գերկայությունը եւ ժողովրդավությունը:
Իր հերթին` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նշեց, թե մոտ 12 տարի առաջ կազմակերպությանն անդամակցելուց հետո՝ «շատ բարեփոխումներ են իրկանացավել Հայաստանում, եւ այն, որ Եվրոպայի խորհուրդը ուժեղացանում է իր ներկայությունը Հայաստանում, նշանակում է, որ միասին ենք են աշխատում հետագա բարեփոխումների ուղղությամբ»:
Յագլանդը նկատի ուներ Էդվարդ Նալբանդյանի ու իր միջեւ այսօր առավոտյան ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ըստ որի Երեւանում կհիմնադրվի Եվրոպայի խորհրդի գրասենյակ:
Ասուլիսից հետո Եվրոպայի խորհրդի գլխավորի քարտուղարին հարց ուղղեցինք, թե ինչպե՞ս կարձագանքի հայաստանյան հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների այն քննադատությանը, թե եվրոպական տարբեր կառույցներ ներկայացնող դիտորդական առաքելությունների գնահատականը Հայաստանում տեղ գտած ընտրությունների, մասնավորապես` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ չեն արտացոլում իրականությունը:
«Չեմ կարող մեկնաբանել դա, որովհետեւ մենք զեկույցներ ենք ստանում միջազգային դիտորդների կողմից. ոչ միայն Եվրոպայի խորհրդի կողմից, այլ նաեւ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ու Եվրախորհրդարանից, եւ նրանք ունեն քիչ թե շատ նույն ուղղվածությունը: Ինչն է այժմ կարեւոր, մենք այստեղ` Հայաստանում, քննարկում ենք դիտարկումներն ու ռեկոմենդացիաները` համակարգն ավելի բարելավելու համար:
Վերջում նշենք, որ Եվրոպայի խորհրդի գլխավորի քարտուղարին այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: