«Գլենդել հիլզ»-ը առաջարկում է բնակարաններ` պայմանագրով չնախատեսված թաղամասում

Your browser doesn’t support HTML5

«33 թաղամասի» բնակիչներն անհույս են նաեւ պատասխանատուի հետ հանդիպումից հետո

«33 թաղամասի» բնակիչները Երեւանի քաղաքապետարանում հանդիպել են «Գլենդել հիլս» ընկերության սեփականտեր Վահե Յակուբյանին` պարզելու իրենց տների ճակատագիրը:
«33 թաղամասի» բնակիչները Երեւանի քաղաքապետարանում հանդիպել են «Գլենդել հիլզ» ընկերության սեփականատեր Վահե Յակուբյանին` պարզելու իրենց տների ճակատագիրը: Հանդիպմանը ներկա կարող էին գտնվել միայն 4 բնակիչներ, մյուսներին չթույլատրվեց վերեւ բարձրանալ, թեեւ բոլոր բնակիչներըն էլ ցանկանում էին ներկա գտնվել հանդիպմանը:

2007 թվականից Հանրապետության, Արամի, Ֆիրդուսի, Տիգրան Մեծ փողոցների 106 ընտանքիների տներ օտարվել են: Տարածքը պիտի կառուցապատեր «City center development» ընկերությունը, որի սեփականատերը «Գլենդել հիլզ»-ի գլխավոր տնօրենն է: «33 թաղամասի» տարածքում այս տարիների ընթացքում շինարարություն չի կատարվել:

Բնակիչներն ասում էին, որ անթիվ հանդիպումներ են ունեցել տարածքը սեփականաշնորհած ընկերության տարբեր ներկայացուցիչների հետ. խնդիրները լուծում չեն ստացել: Դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին եւ այլ պաշտոնյաների:

Արդեն մի քանի տարի տարբեր թաղամասերում վարձով բնակվող ընտանիքները սպասում են, որ իրենց նախկին տների տեղում կսկսվի կառուցվել նոր թաղամաս: Այս տարածքից հեռացել են 188 ընտանիք, նրանցից 82-ը լրիվ փոխհատուցում է ստացել` բնակարաններ «Գլենդել հիլզ» ընկերության կառուցած շենքերում Արգիշտի փողոցի վրա, իսկ 106 ընտանիքներ չեն ցանկացել այլ թաղամասում բնակարան ստանալ, ցանկացել են մնալ նույն թաղամասում, ուստի համաձայել են սպասել: Մի մասի պայմանագրերի ժամկետները վաղուց են լրացել, մյուսներին էլ լրանում են այս գարնանը:

«Տները ուշացնելու համար պայմանագրով նախատեսված տույժեր էլ կային, բայց բոլորը մոռացել են դրանց մասին», - ասաց բնկիչներից մեկը:

Այն բնակիչները, ովքեր բարձրացան հանդիպելու Վահե Յակուբյանի հետ, վերադարձան եւ ասացին, որ «Գլենդել հիլզ»-ի սեփականատերը չգիտի, թե «33» թաղամասի կառուցապատումը երբ կսկսվի: Հերթում բնակարանի սպասող 106 ընտանիքներին խոստացել է բնակարաններ տալ «Գլենդել հիլզ»-ի Արգիշտի փողոցի շենքերում, իսկ որպես փոխհատուցում` տարածքի 15 տոկոսի չափով ավելի մեծ բնակարան:

Այս թաղամասում դեռեւս պատրաստ բնակարաններ չկան, Յակուբյանն ասել է, որ կկենտրոնացնի բոլոր ուժերը այս թաղաասի վրա, որպեսզի այստեղ շինարարությունն առաջ գնա: Բնակիչների մի մասն ասաց, որ կհամձայնվի փոխել պայմանգիրը «ճարահատյալ», միայն թե տուն ստանա, մյուսները դեռեւս պիտի որոշեն հետագա անելիքները: