2009 թվականին Հայաստանում կար 74 օդաչու, մինչդեռ, պաշտոնական վերջին տվյալներով, օդաչուների թիվը նվազել է` հասնելով 40-ի:
«Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո երկրում գտնվող օդաչուները լուրջ սոցիալական խնդրի առջեւ են կանգնել: «Արմավիա»-ի «Բոինգ 737» օդանավի նախկին հրամանատար Ռաֆայել Գեւորգյանի խոսքով, 2009 թվականի համեմատ արդեն 41 օդաչուներ լքել են երկիրը, գործընթացը նոր թափ է ստացել «Արմավիա»-ի սնանկացուկմից հետո:
Ռաֆայել Գեւորգյանի խոսքով, հիմա աշխարհի տարբեր երկրներում օդաչուների պակաս կա, եւ մեր մասնագետները տասնյակ առաջարկներ են ստանում արտասահմանյան ավիաընկերություններից:
Գեւորգյանի փոխանցմամբ, լուրջ խնդիր է նաեւ աշխատավարձերի հարցը. «Արմավիա»-ն օդաչուներին 5 ամսվա աշխատավարձ է պարտք, եւ առայժմ պարզ չէ, թե երբ կստանան այդ գումարները եւ կստանա՞ն արդյոք: Մինչեւ ընկերության սնանկացումը օդաչուները ցանկացել են գործադուլ անել, բայց խոստումներ ստանալուց հետո ետ են կանգնել այդ մտքից:
Օրերս «Արմավիա»-ի տնօրեն Նորայր Բելույանը հայտարարել էր, թե ավիաընկերության նախկին օդաչուները ամբողջությամբ կստանան իրենց աշխատավարձերը: «Արմավիա»-ից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Նորայր Բելույանը այժմ Հայաստանում չէ, եւ իրենք չեն կարող պատասխանել հարցին:
«Արմավիա»-ի նախկին օդաչու Ռաֆայել Գեւորգյանի փոխանցմամբ, ավիաընկերության սնանկացումից հետո մոտ 10 օդաչուներ լքել են երկիրը, բայց մեծամասնությունը դեռեւս երկրում է:
Վերջերս քաղավիացիայի վարչության պետը ազգային ավիափոխադրողի խնդրի լուծման երեք տարբերակ ներկայացրեց: Առաջին տարբերակով պետք է ստեղծվի մեկ 100-տոկոսանոց պետական ավիաընկերություն, երկրորդով` պետք է կիրառել նախկին փորձը եւ մրցույթի արդյունքում լիցենզիաները տալ մեկ մասնավոր ավիաընկերության, իսկ երրորդ տարբերակը բաց օդային քաղաքականություն վարելն է, երբ լիցենզիաներ են կտրվեն բոլոր այն ընկերություններին, որոնք շուկայում աշխատելու համապատասխան պայմաններ կապահովվեն: Օդաչուների ճիշտ են համարում առաջին տարբերակը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի կառավարությունը որեւէ պատասխանատվություն չի կրում «Արմավիա»-ի գործունեության եւ ֆինանսական պարտավորությունների համար, եւ պարտքերի մարումները պետք է կատարի միայն ավիաընկերությունը:
Ռաֆայել Գեւորգյանի խոսքով, իրենց համար այժմ ամենակարեւորը աշխատանք ունենալն է, իսկ աշխատավարձի պարտքը պատրաստ են ստանալ որոշակի ժամանակահատվածում: Քաղավիացիայի վարչությունից օդաչուներին խոստացել են, որ շուտով հարցը կլուծվի, եւ կոչ են արել չլքել երկիրը:
Օդաչուները սեփական նախաձեռնությամբ նամակ են գրել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով զբաղվել իրենց աշխատավարձերի եւ հայկական ավիացիայի ճակատագրով: Երեկ պատասխան նամակ են ստացել, որտեղ նշվում է, որ հարցերի պատասխանները կարող են ստանալ «Արմավիա»-ից, մինչդեռ ավիաընկերությունից պատասխան նամակի մասին ինֆորմացիա ստանալ չհաջողվեց:
Ռաֆայել Գեւորգյանը ասաց, որ օդաչուները կսպասեն մինչեւ ապրիլի վերջ, եւ եթե փոփոխություն չլինի, ապա նրանք կլքեն երկիրը: