Միասնական համազգային ճակատ ստեղծելու առաջարկը, որը Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց անցած ուրբաթ օրը, ըստ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, ուղղված է ե'ւ շահագրգիռ քաղաքական ուժերին, ե'ւ հասարակական գործիչներին, ե'ւ ակտիվ քաղաքացիներին:
Միասնական ճակատի ստեղծման ուղղությամբ առաջիկա անելիքը որոշելու նպատակով Հովհաննիսյանը բոլոր շահագրգիռ ուժերին դահլիճային հանդիպման է հրավիրել ապրիլի 19-ին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե արդյոք այս փուլում «Ժառանգություն»-ը տեսնում է ընդդիմության միավորման անհրաժեշտությունը, կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Սա ոչ միայն ընդդիմության պայքար է, այլեւ հասարակական գործիչների, մշակութային գործիչների, ակտիվ քաղաքացիների: Բոլորի պայքարն է սա… Դա պետք է մեր պետությանը, մեր հասարակությանը, որ այն իրավիճակը ճգնաժամային, որ առաջացել է, այլեւս կարողանանք լուծել: Ճգնաժամային իրավիճակը այս պահին չէ, որ առաջացել է. տարիներ շարունակ համակարգի բացասական աշխատանքի, կառավարման անարդյունավետ համակարգի արդյունքում է առաջացել: Եվ դա միայն «Ժառանգության» պայքար նայելը, կամ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքար նայելը շատ սխալ է»:
Ոչ իշխանական կուսակցություններից այս պահին միայն Դաշնակցությունն է, որ Հովհաննիսյանի նախաձեռնած առաջիկա քննարկմանը մասնակցելու խնդիր չի տեսնում:
«Ցանկացած քննարկումների կարող ենք մասնակցել, մանավանդ, որ մեր տեսակետները շատ հստակ արտահայտել ենք, շատ պարզ են մոտեցումները: Պարզապես պետք է համաձայնության գալ որոշակի մարտավարական հարցերի վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` շարունակելով. - «Խնդիրն այն է, որ այդ միասնության առանցքը չի ձեւավորվում այնպես, ինչպես մենք կուզեինք: Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք, եւ այդ նպատակին հասնելու մարտավարության հետ կապված որոշակի տարբերություններ կան: Եթե այդ տարբերությունները վերացվեն, եւ հնարավոր լինի ավելի լայն համախոհություն ունենալ, ես վստահ եմ, որ այս շարժումը կարող է դեռ հասնել նախանշած արդյունքին, այն է` ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում: Բայց հանգրվանային ճանապարհով, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ «ամեն ինչ» եվ «հիմա» բանաձեւի վրա կառուցված գործընթացները չեն բերում ցանկալի արդյունքի »:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը չցանկացած որեւէ կերպ արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը շաբաթ օրվա համագումարում իր ելույթում հնարավոր համարեց միասնական քաղաքական պրոցես տանելը, առաջարկելով Երեւանի ավագանու ընտրություններում միասնական վերահսկող շտաբի ստեղծումն ու ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերի հետագա համագործակցությունը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած օրակարգը Կոնգրեսը հասկանալի չի համարում եվ սեփականն է առաջ քաշում:
«Ես չգիտեմ, թե ով ինչ առաջարկ է արել: Ես կարծում եմ, որ ընդհանրապես, երբ խոսք է գնում համագործակցության մասին, բավարարվել «ճակատ», «բռունցք» կամ նմանատիպ այլ արտահայտություններով, ճիշտ չի լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Զուրաբյանը:
Համագործակցության առաջարկները, նրա համոզմամբ, պետք է լինեն շատ հստակ. - «Օրինակ, Հայ ազգային կոնգրեսը շատ հստակ առաջարկություն է արել: Մենք պատկերացնում ենք ընդդիմության համագործակցությունը 3 կետերի շուրջ: Առաջինը, Երեւանի ավագանու ընտրություներում պարտավորություն վերցնենք, որ ոչ իշխանական ընդդիմադիր ուժերը իրար քննադատության չեն ենթարկում եւ քննադատության միակ թիրախը ընտրում են իշխանություններին: Շատ հստակ անդրադառնալ այս իշխանության արատներին, այս համակարգի արատներին, մասնավորապես` նաեւ քաղաքապետարանում կատարված չարաշահումներին հենց Տարոն Մարգարյանի օրոք: Որովհետու հենց Տարոն Մարգարյանն այսօր անձամբ մասնակցում է բոլոր այդ կոռուպցիոն սխեմաներին, անձամբ թալանում է ժողովրդին, կատարում է այդ բոլոր չարաշահումները: Մենք բնականաբար բոլորս միասին պետք է բացահայտենք դա»,- ասաց Զուրաբյանը , վկայակոչելով Տարոն Մարգարյանի տպավորիչ ունեցվածքի մասին լրատվամիջոցներում հրապարակված պաշտոնական հայտարարագիրը:
«Երկրորդը, մենք միասնաբար, միասին ջանքերով, հանձնաժողովներում մեր անդամների միջոցով, մեր վստահված անձանց միջոցով վերահսկենք ընտրությունների օրինականությունը: Եվ երրորդը կետը. որ մենք, մեր ամենակարեւոր խնդիրը համարելով Սերժ Սարգսյանի ռեժիմի ձեռքից քաղաքապետարանն առնելը, հեռանկար ստեղծելով հետագա իշխանափոխության մասին ,հիմա հենց կարող ենք բոլորս հրապարակավ հայտարարել այն մասին, որ պատրաստ ենք այս չորս ուժերով ստեղծել կոալիցիա Երեւանի ապագա ավագանում եւ միասնաբար լուծել այս խնդիրը»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանդիպմանը գան եվ ներկայացնեն այս օրակարգը, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց.
«Ես չգիտեմ, ինֆորմացիա չունեմ այն իրադարձության մասին, որի մասին դուք հիմա խոսում եք»:
Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, անհասկանալի է համարում ՀԱԿ-ի կեցվածքը` հարց բարձրացելով, թե ինչու Կոնգրեսը միասնական շտաբի եւ համագործության անհրաժեշտություն է տեսնում հիմա, ինչը չէին անում նախագահական ընտրություններից առաջ, երբ կար ընդդիմադիր թեկնածու: