Լիբանանի քաղաքական օրակարգում կառավարության ձեւավորման հարցն է. նորանշանակ վարչապետ Թամամ Սալամը ապրիլի 9-ին ավարտել է կառավարության կազմի վերաբերյալ երկօրյա քաղաքական խորհրդակցությունները օրենսդիրների՝ այդ թվում նաեւ հայազգի պատգամավորների հետ:
Լիբանանի խորհրդարանը կազմվում է կրոնական համայնքների ներկայացվածության սկզբունքով. մանդատներ ունեն հիմնական մահմեդական եւ քրիստոնեական ուղղությունները` այդ թվում Հայ առաքելական եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչները: Կառավարության պորտֆելները եւս բաժանված են ըստ համայնքների: Թե նոր կառավարության ձեւավորման ժամանակ ո՞ր նախարարությունները կտրվեն հայերին, դեռ պարզ չէ: Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը կարծում է՝ նախկինի պես երկու նախարարական պաշտոն կտրվի հայկական համայնքին:
Բավական լարված իրավիճակից հետո Լիբանանը, փաստորեն, նոր վարչապետ ունի, որի թեկնածությանը հավանություն են տվել թե՛ մահմեդական, թե՛ քրիստոնեական համայնքները: Նորանշանակ վարչապետը՝ սուննի մահմեդական Թամամ Սալամը, հենց առաջին ելույթում խոստացել է թույլ չտալ, որ Լիբանանում տեղի ունենա այն, ինչ Սիրիայում է տեղի ունենում եւ վերացնել Լիբանանում առկա քաղաքական հակասությունները:
«Հայկական համայնքը դրական է գնահատում, որ վարչապետի պաշտոնը ստանձնել է Թամամ Սալամը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահան Քանդահարյանը, - «Թամամ Սալամի՝ որպես ոչ ծայրահեղական եւ բոլորի կողմից ընկալված քաղաքական գործչի նշանակումը որոշակիորեն հուսադրող է այն առումով, որ կարելի կլինի որոշ համաձայնություն ակնկալել տարբեր քաղաքական հոսանքների միջեւ»:
Քանդահարյանը նաեւ մի ուշագրավ փաստ է նշում. նոր վարչապետը լավ ծանոթ է Լիբանանի հայկական համայնքին, քանի որ հաճախել է Բեյրութի Հայկազյան համալսարան: