Զինամթերք` աղբամանի հետնամասում

Փամփուշտներ, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ երեկոյան տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Շեւչենկո եւ Չեխով փողոցների խաչմերուկի մոտ` աղբամանի հետնամասում, հայտնաբերվել է զինամթերք:

Նախարարության հաղորդագրության համաձայն` տվյալ վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղում հայտնաբերվել են մեկ արկղ ԱԿՍ եւ ԱԿՄ ինքնաձիգների փամփուշտներ, ՌԳ-42 տիպի մեկ նռնակ եւ լիցքավորված փամփուշտներով երեք փամփշտատուփ:

Ոստիկանության աշխատակիցները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: