Սպանություն Երեւանի կենտրոնում

Այսօր ցերեկը Երեւանի կենտրոնում սպանություն է կատարվել։

«Սպանություն Տերյան փողոցում» վերնագրված հաղորդագրությունում Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջը փոխանցում է. - «Ապրիլի 9-ին, ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ, 1994 թվականի ծնված Տիգրան Հայրապետյանն է»:

Փաստի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանություն», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: