Այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթի ժամանակ Բաղրամյան պողոտայի շրջակայքից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ Խուրշուդյանի` Մարտիրոսյանին տարել են ժամը 19.20-ի շրջակայքում, ոստիկանության եւ ցուցարարների բախման միջադեպի ժամանակ: Խոսնակի խոսքով` նրա դեմքը եղել է արյունլվա: Պատճառների եւ մանրամասների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: «Ժառանգություն» կուսակցությունը նույնիսկ չգիտե, թե ոստիկանության կոնկրետ որ բաժին են Մարտիրոսյանին տարել: Ոստիկանությունից փոխանցեցին, որ պաշտոնական տեղեկատվություն կտարածեն ավելի ուշ:
Մինչ այս միջադեպը, այսօր առավոտյան Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» երդմնակալության ակցիայից շուրջ երկու ժամ առաջ` ժամը 10.30 ի շրջակայքում այլ միջադեպ է տեղի ունեցել Արմեն Մարտիրոսյանի եւ իրավապահների միջեւ: Դեռեւս հայտնի չէ, թե Մարտիրոսյանին ոստիկանության բաժին բերելը որքանով կապ ունի առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը առավոտյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ «ոստիկանության ներկայացուցիչները իրենց թույլ են տվել ապօրինի գործողություններ», «հրահրել են քաշքշուկ», Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկի մոտ «ձեռք են բարձրացրել Մարտիրոսյանի մոր եւ երեխայի վրա»:
Ոստիկանություն տարվելուց մոտ մեկ ժամ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Երեւանի սկզբնամասից` Աջափնյակ համայնքից, մի քանի տասնյակ մասնակիցներով բողոքի խաղաղ երթով եկել, գրեթե հասած են եղել Ազատության հրապարակ` «Նոր Հայաստանի» երդմնակալության ակցիային միանալու:
«Խաղաղ եկել, շարունակում էինք մեր ընթացքը դեպի Ազատության հրապարակ, խաչմերուկից մի քանի մետր հետո ոստիկանները մոտեցան, եւ ասեցին` պետք է մայթով քայլեք: Ես ասեցի` սա իմ բողոքի ակցիան է, շատ հանգիստ, շատ խաղաղ եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր խաղաղ բողոքը արգելել, նամանավանդ, որ որեւէ խնդիր գոյութուն չուներ: Դրանից հետո փորձեցին քաշքշել, ես խույս տվեցի դրանից եւ իրենց հրոցների միջով առաջ անցա: Հետո զգացի, որ արդեն ժողովրդին էլ են կարծես թե հրում դեպի մայթը: Երբ հայացքս հետ գցեցի, տեսա ոստիկաններից մեկը հարվածեց մայրիկիս, երեխաս` 8 տարեկան աղջիկս էլ հետն էր: Այդ պահին այլ բան չունեի ես անելու, քան ինքնապաշտպանության դիմելը: Կարծում եմ, որեւէ նորմալ տղամարդու համար այդ իրավիճակը պարզ կլինի, որ իմ մայրիկին իմ աչքի առջեւ ինչ-որ մեկը հարվածի, ոստիկան լինի, թե ով լինի, առավել եւս, որ ինքն իր լիազորություններն անցնում է, իմ սահմանադրական իրավունքը խախտում է: Ոչ արտակարգ դրություն էր, ոչ փակ գոտի էր, կողքով մեքենաները նորմալ երթեւեկում էին, Հալաբյան-Կիեւյան-Բաղրամյան փողոցներով եկել էինք, ու ոչ մի երթեւեկություն չէր խոչընդոտվել: 200 մետր էր մնացել Ազատության հրապարակ հասնելուն», - պատմել էր Մարտիրոսյանը:
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատարվածը այլ կերպ ներկայացրեց` հայտարարելով, որ Մարտիրոսյանը քաշքշել, հարվածել է ոստիկանի:
«Արմեն Մարտիրոսյանը, չարաշահելով իր դիրքը, Բաղրամյան փողոցի երթեւեկությունը փակելով, 20 հոգով իջնում է փողոցի մեջտեղով, եւ ոստիկանների հետ էլ քաշքշոց է ստեղծում եւ խախտումներ է կատարում: Նկարահանված է ամեն ինչ, եւ բոլորը կտեսնեն, գնում է եւ ոստիկանների պահանջին, որ պետք է երթեւեկել մայթով, ոստիկանների հետ վիճաբանում է, քաշքշում է եւ ոստիկանին էլ հարվածում է», - ասաց Նազարյանը: