Մոնտենեգրոյի ԿԸՀ-ի տվյալներով` գործող նախագահը վերընտրվել է

Ֆիլիպ Վույանովիչը հայտարարում է ընտրություններում իր հաղթանակի մասին,7-ը ապրիլի, 2013թ.

Մոնտենեգրոյի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Ֆիլիպ Վույանովիչը վերընտրվել է երկրի նախագահ` ընտրություններում ստանալով քվեների 51.2 տոկոսը:

BBC-ն նշում է, որ Վույանովիչի կուսակցությունը իշխանության գլուխ է կանգնած վերջին 20 տարիներին: