Վրացական արտադրանքը ամռանը կարտահանվի Ռուսաստան

Վրացական գինու, ջրերի, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստան կսկսվի այս ամռանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Քիրվալիձեն:

Ննա հայտարարել է, որ ռուսական կողմի երկու տեսչական այցերից հետո ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող 60 ընկերություն իրավունք են ստացել իրենց արտադրանքը ներկայացնել Ռուսաստանում: