Մոնտենեգրոյի նախագահի երկու թեկնածուներն էլ, ըստ իրենց, հաղթել են

Ֆիլիպ Վույանովիչ (ձախից) եւ Միոդրագ Լեկիչ

Մոնտենեգրոյում անցկացված նախագահական ընտրություններից հետո երկու թեկնածուներն էլ` գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը եւ ընդդիմադիր Միոդրագ Լեկիչը, հայտարարում են իրենց հաղթանակի մասին` քվեների շուրջ 51 տոկոսով:

Ընտրական հանձնաժողովը, սակայն, դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: