Կապրիլեսը հանրահավաք անցկացրեց Կարակասում

Էնրիկե Կապրիլես, արխիվ

Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել մայրաքաղաք Կարակասում` հայտարարելով, թե պետք է ազատվել կոռուպցիայի, ատելության ու չարության մեջ թաղված իշխանություններից:

Երկրում անցկացված հարցումները, մինչդեռ, վկայում են, որ Ուգո Չավեսին փոխարինող Նիկոլաս Մադուրոն շուրջ 10 տոկոսով գերազանցում է ընդդիմադիր թեկնածուին:

Նախագահական ընտրությունները Վենեսուելայում տեղի կունենան ապրիլի 14-ին: