Հիլարի Քլինթոնը գիրք է գրում

Հիլարի Քլինթոն, հունվար, 2013թ.

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարել է, որ գիրք է գրում, որը կհրատարակվի 2014 թվականին:

Այս լուրը գրավել է ամերիկյան լրատվամիջոցների ուշադրությունոը, քանի որ սպասվում է, որ Քլինթոնը կարող է իր թեկնածությունը առաջադրել 2016 թվականի նախագահական ընտրություններում:

Հիլարի Քլինթոնի առաջին գրքի անունը եւ հոնորարի չափը, որ պետք է ստանա նախկին պետքարտուղարը այն լույս ընծայելուց հետո, գաղտնի է պահվում: