Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի պնդմամբ` իր կուսակիցները որեւէ առնչություն չունեն Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հիշեցնենք, երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իրենք քաղաքական ենթատեքստ են տեսնում դաշնակցական գյուղապետի սպանության գործում:
ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «անհեթեթություն» որակեց կասկածները, թե Հանրապետականը կարող է որեւէ առնչություն ունենալ սպանությանը:
«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականները ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են միայն այլոց դեմ, ազգի թշնամիների դեմ». - «Բայց յուրայինների նկատմամբ` երբեք»:
Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ, սակայն ոստիկանությունը չի բացահայտում նրանց ինքնությունը` նախաքննության շահերից ելնելով:
Հավելենք, որ այսօր երեկոյան ֆեյսբուքյան «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կազմակերպում է մոմավառությունը` ի հիշատակ Հրաչ Մուրադյանի: