Փորձագետների համոզմամբ` «Արմավիա»-ի սնանկացումը լուրջ վտանգ է հանդիսանում Հայաստանի ազգային անվտանգության համար:
Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ արտասահմանյան ընկերությունները որոշեն չվերթներ չկատարել դեպի Հայաստան, ապա երկիրը կհայտնվի օդային շրջափակման մեջ, քանի որ «Արմավիա»-ից բացի թռիչքներ իրականացնելու հնարավորություն ունեցող այլ ավիաընկերություններ չկան:
«Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթե հանկարծ ինչ-որ պատահար լինի Հայաստանում, կամ պատերազմ, ոչ ոք չվերթներ չի իրականացնի մեր երկիր: Ամենացավալին այստեղ այն է, որ կառավարությունը այստեղ «մեխի գլուխ» է, ոչ մի բան է կառավարությունը, որ այսպիսի մի հզոր ոլորտ է «վարի» գնացել, մի հատ ծպտուն, արձագանք չկա, դա է ամենասարսափելին, որ թքած ունեն», - ասում է Պետրոսյանը:
«Արմավիա» ավիաընկերությունը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները եւ սկսում է սնանկացման գործընթացը: Որպես պատճառ` հաղորդագրությունում նշվում էր, որ ընկերության սեփականատերը շուրջ 3 տարի այլ բիզնեսներից ներդրումներ էր անում ընկերության ձեռքբերումները պահպանելու համար, սակայն ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այսպես շարունակելը անհնար է:
Շահեն Պետրոսյանի խոսքով` անկախացումից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ երկրի ազգային ավիափոխադրողը սնանկ է ճանաչվում: Նա ասում է, որ առաջին դեպքում «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը ժամանակին միտումնավոր կերպով սնանկացվեց:
Պատմությունը կրկնվում է, միակ տարբերությունը այն է, որ այս դեպքում պարզ չեն սնանկացման պատճառները: «Արմավիա»-ն կառավարությունից մեծ արտոնություններ էր ստացել, եւ այս դեպքում սնանկանալու համար պատճառ գտնելը Պետրոսյանի համար դժվար է: Նրա կարծիքով հարցը պետք է կառավարությունում հրատապ քննարկման առարկա դառնա, անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետաքննի ընկերության գործունեությունը եւ սնանկացման պատճառները, քանի որ հնարավոր է քրեական գործեր հարուցելու անհրաժեշտություն էլ լինի:
Բացի այս խնդրից «Արմավիա»-ի սնանկացման գործընթացը ազդել է նաեւ ուղեւորափոխադրումների վրա: Շատերը, ովքեր արդեն տոմս են ձեռք բերել, ստիպված են դրանք հետ վերադարձնել: Երեկվանից սկսվել է տոմս ունեցող քաղաքացիների ցուցակագրման գործընթացը: Մեր այցելության պահին էլ գրասենյակում մարդիկ կային, ովքեր թեեւ գրանցվում էին, բայց ասացին, որ չեն հավատում, թե իրենց կփոխհատուցեն: «Արմավիա»-ի վաճառքի տնօրեն Անահիտ Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գրանցումը կշարունակվի անորոշ ժամանակով, քանի որ մինչ հոկտեմբեր տոմսեր են վաճառել:
Անահիտ Այվազյանը ասաց, որ արդեն մոտ 100 քաղաքացիների գրանցել են: Գրանցման գործընթացը սկսվել է երեկ ժամը 13-ից, իսկ մինչ այդ գրասենյակի մոտ հավաքված մարդիկ բողոքում էին: Վաճառքի տնօրենը ասաց, որ երեկ ընկերությունում խորհրդակցություն է եղել, որից հետո էլ սկսվել է գրանցման գործընթացը:
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի խոսքով` այստեղ կա նաեւ սոցիալական խնդիր, քանի որ հիմա «Արմավիա»-ի օդաչուները ստիպված կլինեն անցնել այլ աշխատանքի, կամ էլ մեկնել արտերկիր:
«Արմավիա»-ի օդաչուները այսօր հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ներկայացրել իրենց մտահոգություննեըը: Մանուկյանը խոստացել է առաջիկայում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկում կազմակերպել:
Այսօր «Արմավիա»-ի սնանկացման հարցին է անդրադարձել նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: «Արմավիա»-ին բաժին էր ասնում ուղեւորափոխադրումների կեսից ավելին, եւ հիմա ընկերության չվերթները դադարեցնելուց հետո լուրջ կորուստներ է կրում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը: Ընկերությունը հայտնել է, որ հիմա սկսել է ավելի ակտիվ աշխատել արտասահմանյան ավիաընկերությունների հետ՝ չվերթները ավելացնելու հարցով:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ներկա դրությամբ «Արմավիա»-ի պարտքը կազմում է մոտ 5 միլիոն դոլար:
Շահեն Պետրոսյանը նշեց, որ «Արմավիա»-ի սնանկացումը կազդի նաեւ տոմսերի արժեքի վրա. նրա կարծիքով` որոշ ընկերություններ կօգտվեն իրավիճակից եւ կթանկացնեն դրանք:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` շուտով ավիացիոն ոլորտում ստեղծված իրավիճակը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում:

Your browser doesn’t support HTML5