Պաշտոնական Բաքուն չի հաստատում, բայց նաեւ չի հերքում Սիրիայում ընդդիմության շարքերում կռվող թվով 30 ադրբեջանցիների սպանության մասին լուրը:
APA գործակալության փոխանցմամբ` Ասադի զորքերի դեմ մարտերում մինչ օրս զոհված երեք տասնյակ ադրբեջանցիների մասին տեղեկությունը տարածել է թուրք մոջահեդներին պատկանող կայքերից մեկը:
«Առայժմ տվյալ կայքում որպես ադրբեջանցի մատնանշված մարդկանց քաղաքացիությունը հստակեցված չէ: Ադրբեջանը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:
Ադրբեջանցի դիվանագետը նշել է նաեւ, որ պաշտոնական Բաքուն դեռ ամիսներ առաջ է Սիրիայից տարհանել է իր այն բոլոր քաղաքացիներին, ովքեր պաշտոնապես հաշվառված էին Դամասկոսում` Ադրբեջանի դեսպանատանը:
«Այս պահին Սիրիայում Ադրբեջանի դեսպանությունը եւս փակ է, դրա բոլոր աշխատակիցները տարհանվել են հարեւան Լիբանան», - հաղորդում է APA գործակալությունը: