Սերբիան եւ Կոսովոն շարունակում են բանակցությունները

Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը (ձախից) եւ Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին

Եվրամիության կառույցների միջնորդությամբ այսօր Բրյուսելում մեկնարկել է Կոսովոյի եւ Սերբիայի վարչապետների բանակցությունների հերթական փուլը:

Սերբական որոշ աղբյուրների պնդմամբ, Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչն ու Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին բավական մոտ են երկկողմ հարաբերությունների բարելավմանը միտված համաձայնագրի ստորագրմանը:

Սերբական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Բելգրադում չեն կարողանում այս խնդրի շուրջ հանգել միասնական մոտեցման: Ազգայնականի համարում ունեցող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը բանակցությունների մեկնարկից մեկ օր առաջ կասկածի տակ դրեց համաձայնագրի ստորագրման հնարավորությունը`հայտարարելով. - «Պրիշտինայից հնչող հայտարարությունները հուսադրող չեն»: