Սպանվել է Պռոշյանի գյուղապետը

Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանված են գտել գյուղապետարանի շենքի բակում:

Ըստ ոստիկանության` նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

50-ամյա Մուրադյանը ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ էր, գյուղապետ էր վերընտրվել անցած աշնանը կայացած ընտրությունների արդյունքում:

Փաստի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:


Նաիրա Բուլղադարյան