«Հրապարակ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանին թվում էր` եթե ինքը բարի ու հանդուրժող է, այսպես ասած` «դոբրիի մեջ», եթե ինքը չի վիրավորում ու անպատվում, ուրեմն իրեն էլ չեն անի նույնը: Նա կարծում էր, թե աստվածաշնչյան պատվիրանը` «դիմացինիդ արա այն, ինչ որ կուզենաս դիմացինդ քեզ անի», կգործի, եւ ինքը պաշտպանված կլինի: Սակայն պարզվեց` ժամանակակից աշխարհում աստվածաշնչյան պատվիրանները չեն գործում: Եվ իշխանությունն ու ընդդիմության որոշ մասն այնքան էլ «դոբրի» տրամադրությունների մեջ չեն: Պարզվեց` անգամ հացադուլ անող մարդուն մեզանում չեն խնայում, եւ չկա օր, որ նրա դեմ հայհոյանք ու տգեղ արտահայտություններ պարունակող հոդվածներ չտպագրվեն, ելույթներ չհնչեն, կիսախելագար ու ծայրահեղ ֆանատիզմով վարակված տարբեր մարդիկ չուղարկվեն հրապարակ: Անշուշտ, մեր «քաջարի» ոստիկանությունը վերջին պահին հասնում է եւ ցուցադրաբար մեկուսացնում «վտանգը», բայց կարեւորը հասարակությանը ներշնչելն է, որ բոլորը չէ, որ դրական են տրամադրված Րաֆֆու նկատմամբ, բոլորը չէ, որ նրան ձայն են տվել ու պատրաստ են նրա հետեւից գնալ»:
«Դարձ ի շրջանս յուր, դուբլ 3» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ» թերթը գրում է. - «Երեքշաբաթյա հացադուլը, կամ ինչպես պարզվեց՝ ծոմը դադարեցնելուց հետո «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ սկսեց հերթական շրջապտույտը հանրապետության մարզերով։ Սա, եթե հաշիվը չենք կորցրել, արդեն երրորդ պտույտն է՝ վերջին մեկ ամսում, իսկ եթե նախընտրական շրջանն էլ հաշվենք, ապա գուցե չորրորդ կամ հինգերորդ։ Երեկ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի մարզկենտրոններում եւ այլ քաղաքներում։ Վաղը կայցելի Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզեր, մյուս օրը Տավուշ... Թե ի՞նչ խնդիր է ուզում լուծել դրանով, այնքան էլ ընկալելի չէ։ Անզեն աչքով էլ նկատելի է, որ նրա հետ հընթացս հանդիպումներին կամ եթե կուզեք՝ միտինգներին ավելի ու ավելի սակավաթիվ մարդիկ են հավաքվում»։
«168 ժամ» թերթը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների գոնե առաջին օրվա հանդիպումներն առանձնապես բազմամարդ չէին: Բայց դրանից չի կարելի որեւէ հետեւություն անել եւ բխեցնել, որ Րաֆֆիի առաջնորդած շարժումը մարում է: Չի կարելի, քանի որ նույնքան սակավամարդ էին նրա հանդիպումները նախագահական ընտրություններից առաջ եւ հետո՝ մարզեր կատարած այցելությունների ժամանակ: Բայց ընտրությունները ցույց տվեցին, որ մարդկանց ներկայությունը հրապարակում ոչ միայն ուղղակիորեն կապված չէ նրանց դիրքորոշման հետ, այլեւ այդ կապը կարող է հակադարձ համեմատական լինել: Բազմաթիվ մարզերում, որտեղ հանդիպումներին քիչ մարդիկ էին մասնակցում, ընտրությունների օրը Րաֆֆին հաղթեց Սերժ Սարգսյանին: Հատկապես մարզերում քաղաքացիները վախենում են տեղական իշխանության հնարավոր հետապնդումներից եւ խուսափում են մասնակցել այդ հանդիպումներին: Եվ դա բնական է ու հասկանալի: Եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սպառնում է 539.674 հազար ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի «գլուխը ջարդել», ապա դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կարող է անել շարքային կապանցուն կամ գորիսեցուն»:
«Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբանն անդրադառնում է Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների մասին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին. - «2012 թվականին Հայաստանի տնտեսությունը ստացել է 751.8 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում: Սա 8 տոկոսով պակաս է 2011 թվականի նույն ցուցանիշից: Միեւնույն ժամանակ օֆշորային գոտիներից մեր տնտեսությունը ստացել է 142 միլիոն դոլարի ներդրում: Սա էլ իր հերթին ավելի քան 14 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ցուցանիշը: Այսինքն ինչ է ստացվում: Ստացվում է, որ մեր տնտեսության մեջ օֆշորներից եկող օտարերկրյա ներդրումների ծավալները աճում են երկնիշ տեմպերով, այն դեպքում, երբ գրեթե նույն տեմպերով նվազում են ընդհանուր օտարերկրյա ներդրումները: Սա արդեն միտում է: Իսկ դա ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը օտարերկրյա, պատկերավոր ասած` «մաքուր» կապիտալի համար երկնիշ տեմպերով կորցնում է իր գրավչությունը: Եվ միաժամանակ ցույց է տալիս, որ մեր տնտեսությունը գնալով ավելի գրավիչ է դառնում անհայտ ծագման «կեղտոտ» կապիտալի համար: Իսկ դա, ինչպես մի քանի անգամ նշել ենք, հիմնականում հենց հայկական ծագմամբ կապիտալ է»: