Շավարշ Քոչարյանը ընդունել է Ռամին Մեհմանփարասթին

Ռամին Մեհմանփարասթ, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր ընդունել է Իրանի արտգործնախարարության խոսնակ-պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Քոչարյանը նշել է, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ - իրանական հարաբերությունները այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, ակտիվ են մշակութային կապերը։

Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, ընդգծվել է դրանց բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների լրատվամիջոցների միջեւ համագործակցությունը խթանելու ուղիների վերաբերյալ։