OԵԿ-ը ընտրություններին կմասնակցի «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով

«Օրինաց երկիր» կուսակցության Երեւանի վարչության նիստում այսօր հավանության է արժանացել Երեւանի ավագանու ընտրությունների կուսակցության նախընտրական ծրագիրը եւ հաստատվել է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը:

Նիստի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական եւ կազմակերպչական մի շարք հարցեր: