Հայաստանում արշավագնացության համար հարմար ու հետաքրքիր ժամանակաշրջանը ապրիլ-մայիս, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են, սակայն առավել ակտիվ շրջանը շարունակում է մնալ ամառը: Այսպես է կարծում «Արշավականներ» ակումբի ղեկավար Էդգար Հարությունյանը:
Էդգար Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ սփյուռքահայերն ու արտասահմանցիները հայ արշավականներին են միանում հիմնականում ամռանը:
Նրա խոսքով` ձմռան ամիսներին շատ քիչ թվով մարդիկ են մասնակցում արշավագնացությանը, քանի որ դա որոշակի բարդություններ է պարունակում:
«Արշավների գներն էլ ընդհանուր առմամբ կախված են երկրում տիրող գնային փոփոխություններից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Էդգար Հարությունյանը:
«Արշավականներ» ակումբը Երեւանում գործում է արդեն հինգ տարի: Այդ ընթացքում արշավագնացության ժամանակ ծանոթացել եւ ընտանիք է կազմել արդեն 7 զույգ: Ակումբի ղեկավար Էդգար Հարությունյանն պատմեց` արդեն ավանդույթ է դարձել` արշավների շնորհիվ ձեւավորված ընտանիքին ակումբը մեկ վրան է նվիրում:
Ոլորտում առկա խնդիրներից Էդգար Հարությունյանը հիմնականում առանձնացրեց երեքը`
«Կեղտոտություն, երբ գնում են հաց ուտելու, ամբողջ տարածքն աղտոտվում է: Խնդիրը այն է, երբ տեղանքը մաքրում ես աղբից, իսկ երկու շաբաթից նույն վիճակն է տիրում, ճանապարհներն են, որոնք, կարելի է ասել, քիչ թե շատ լուծում են ստանում, իսկ ամենամեծ խնդիրը մեր վանքերի, պատմամշակութային հուշարձանների անմխիթար վիճակն է»: