Պուտին. «Իրավապահները չպետք է չափն անցնեն ՀԿ-ների ստուգումների ժամանակ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի հանդիպումներից մեկը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկրում հասարակական կազմակերպություններում իրականացվող ստուգումների մասին, ասել է, թե դրանց նպատակն է պարզել` որքանով է հասարակական կազմակերպությունների գործունեությունը համապատասխանում երկրի օրենսդրությանը եւ կազմակերպությունների առջեւ դրված նպատակների իրականացմանը:

Միաժամանակ, Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինի հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, թե իրավապահները չպետք է չափն անցնեն ստուգումների ժամանակ: