Հալեպում երկու գործարար սիրիահայեր են առեւանգվել

Սիրիա -- Ավերակներ Հալեպի Ալ-Սուվայքա թաղամասում, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, մարտի 26-ից Հալեպում առեւանգվել են երկու սիրիահայեր` ֆաբրիկատեր Արտո Ստամբուլյանը եւ ավտոմասերի վաճառական Հարութ Թյուֆենկչյանը:

Սիրիայի հայ համայնքը այժմ առեւանգողների հետ բանակցություններ է վարում փրկագնի շուրջ, թեեւ առայժմ հայտնի չէ՝ առեւանգողները ապստամբնե՞ր են, թե՞ մեկը այն հանցագործ խմբավորումներից, որոնք շատացել են Հալեպում անցած երկու տարիների ընթացքում։


Նաիրա Բուլղադարյան