Զոհ ադրբեջանական բանակում

«ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալությունը փոխանցում է, որ այսօր հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Մեհման Սադիգովը, իսկ հայկական կողմը կորուստներ կրելով հետ է քաշվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի կողմից տարածած տեղեկատվությունը միջադեպի կամ կորուստների վերաբերյալ` հայտարարելով, որ հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը: