Մոսկվան բացասաբար է արձագանքում Կիպրոսի հարցով համաձայնությանը

Կիպրոս - «Լաիկի» բանկը Նիկոսիայում, - 25-ը մարտի, 2013թ.

Ռուսաստանի կառավարությունը բացասաբար է արձագանքել Կիպրոսի ու եվրոյի գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների համաձայնությանը։

Կիպրոսի իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունը՝ միջերկրածովյան այդ երկրին 10 միլիարդ եվրոյի հակաճգնաժամային աջակցություն տրամադրելու վերաբերյալ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ որակել է որպես գողություն եւ հանձնարարել է ուսումնասիրել դրա հետեւանքները:

Կիպրոսյան բանկերում մեծ է ռուսաստանցի ավանդատուների թիվը: