Պակիստանի «Թալիբան»-ը սպառնում է սպանել Մուշարաֆին

Փերվեզ Մուշարաֆ, արխիվ

Պակիստանի «Թալիբան»-ը սպառնացել է սպանել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, ով, ինչպես ակնկալվում է, մոտ քառամյա ինքնակամ տարագրությունից հետո այսօր վերադառնալու է հայրենիք` մասնակցելու մայիսի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին:

«Թալիբան»-ի զինյալ Ադնան Ռաշիդը, ով մասնակցել է Մուշարաֆի դեմ նախկինում իրականացված մի մահափորձի, լրատվամիջոցներին հասած տեսանյութում զգուշացնում է, թե «Իսլամի մոջահեդները պատրաստել են հատուկ ջոկատ` Մուշարաֆին դժոխք ուղարկելու համար»:

Փերվեզ Մուշարաֆը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո միացել էր ահաբեկչությանը Միացյալ Նահանգների հայտարարած պատերազմին եւ անհաշտ պայքար էր մղում Պակիստանի գրոհայինների դեմ: