Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորմանը որեւէ անհատ չի փորձել միջամտել, պնդում է կուսակցության խոսնակը։
Այսպիսի հայտարարություն Տիգրան Ուրիխանյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջամտությանը վերաբերող հարցին:
«Որեւէ մեկ անհատ, անձ չի փորձել [միջամտել]։ Ամեն ինչ տեղի է ունենում ԲՀԿ մշտապես գործող ղեկավար մարմնի քննարկումներ, առաջնորդի թիմի քննարկումների շրջանակներում», – հայտարարեց ԲՀԿ խոսնակը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում խմբակցության պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանն են։
194 հոգանոց ցուցակում նրանց հաջորդում են հանրությանը ոչ այնքան հայտնի անուններ. 43-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանը:
«Իրինա Քոչարյանը նախեւառաջ ոչ թե ինչ–որ մեկի բարեկամուհին է, այլ երկար տարիներ կուսակցության բոլոր գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից է եւ իմ խորին համոզմամբ, ինքը պիտի լիներ շատ ավելի առաջատար տեղերում [ընտրացուցակի]», – այս առնչությամբ մեկնաբանեց Ուրիխանյանը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին ցուցակի առաջին հորիզոնականներում ընդգրկելու առաջարկների եւ դրանց շուրջ ԲՀԿ-ում ստեղծված հակասությունների մասին:
ԿԸՀ ներկայացված ցուցակում այդ անունը ընդգրկված չէ:
«Ցուցակը պատրաստ է, ներկայացված է ժողովրդին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Որեւէ ասլիք չկա», - այս լուրերը մեկնաբանելու մասին մեր խնդրանքին արձագանքեց ԲՀԿ խոսնակը։
ԲՀԿ-ն բարձր է գնահատում ավագանու ընտրություններում հաղթելու շանսերը:
Հարցին՝ ինչո՞ւ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարված ուժը որոշեց մասնակցել ավագանու ընտրություններին, կուսակցության խոսնակը հարցով է պատասխանում. - «Ինչո՞ւ պիտի մի տեղ չմասնակցելով, մյուսին էլ չմասնակցենք։ Տարբերությունը չի՞ երեւում այդ երկու ընտրությունների միջեւ»:
ԲՀԿ–ն կողմ է ընտրությունների օրինականության ապահովման նպատակով ոչ իշխանական ուժերի կողմից համընդհանուր վերահսկողության հաստատմանը:
«Ժառանգություն» կուսակցության այն հայտարարություններին, որ միասնական շտաբի ձեւավորումը արդյունավետ կլինի միայն այն պարագայում, եթե անդամ կուսակցությունները բացառեն բոլոր տեսակի բարեգործությունները, Տիգրան Ուրիխանյանը հակադարձում է. - «Բարգավաճ Հայաստանը» երբեք բարեգործությամբ չի զբաղվել։ Բարեգործությամբ զբաղվել է անհատի հիմնադրած անհատական հիմնադրամը։ Եթե քաղաքական գործընկերները բանակցությունների ընթացքում անհատի հիմնադրած անհատական բարեգործական հիմնադրամի գործելակերպի, գործողությունների, ծրագրի հետ կապված առաջարկներ կամ հարցադրումներ կանեն, դրանք, անշուշտ, կքննարկվեն»: