Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Լոնդոնում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հաղթել է ադրբեջանցի անվանի շախմատիստ, գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին։
Ադրբեջանցին անձնատուր է եղել 54-րդ քայլում։ Chess.com կայքի փոխանցմամբ, դա Լոնդոնում Հայաստանի լավագույն շախմատիստի երկրորդ հաղթանակն է սեւ ֆիգուրներով։
Մրցաշարում առաջին տեղը կիսում են 4.5-ական միավոր վաստակած Արոնյանը եւ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը։
Վաղը մրցաշարում հանգստյան օր է, շաբաթ օրը Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Կարլսենը` հայ շախմատիստի այսօրվա մրցակից Ռաջաբովի հետ։
Արմեն Քոլոյան