«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ` կապված Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի հետ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Ոճրագործին չհաջողվեց վերացնել քաղաքական գործչին, իսկ քաղաքական գործիչն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի երկիրը չգնա ոճրագործի պատվիրատուի գծած ճանապարհով»:
«Արդյունքում Պարույր Արշավիրի Հայրիկյանը ոչ միայն հաշմվեց եւ ունեցավ առողջության տեւական քայքայում, այլ նաեւ կորցրեց ընտրողների այն ձայները, որը կարող էր ստանալ, եթե հանցագործությունը տեղի չունենար: Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը, ավելին` ըստ արժանվույն գնահատելով դեպքից անմիջապես հետո անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ միջոցառումները` Պարույր Արշավիրի Հայրիկյանը գտնում է, որ սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենն այս հրեշավոր հանցագործության փոքրագույն մասնիկն են»:
Հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը` հայտարարության հեղինակը պետական լիազոր մարմնից հրապարակայնորեն պահանջում է հետեւյալը. - «Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին, որի հանձնարարությամբ 2013 թվականի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն` մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ունի արդյոք Պարույր Հայրիկյանը որեւէ վարկած իրական պատվիրատուի մասով կամ հիմքեր, որ իրական պատվիրատուն ձերբակալված չէ, փաստաբանն արձագանքեց. - «Պարոն Հայրիկյանը կարող է ունենալ բազմաթիվ վարկածներ, բայց այնքանով, որքանով գնում է նախաքննություն, մենք ուղղակի պահանջում ենք նախաքննությունից, որպեսզի ողջամիտ ժամկետում բացահայտի իրական պատվիրատուին: Մեր կարծիքով, տվյալ անձնավորությունները չունեին ոչ մի աղերս այդ գործառույթներն իրականացնելու հետ կապված»:
Խոսքը հանրապետության նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի մասին է: Սեդրակյանը մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի` Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու, իսկ Պողոսյանն ու Հարությունյանը մահափորձը կատարելու համար: Սեդրակյանը, կալանքի տակ է մարտի 5-ից:
Հայրիկյանի կենտրոնական գրասենյակի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանի խոսքով, Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չի նկատվում: