Րաֆֆի Հովհաննիսյանը սուտ է որակում նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ ասուլիսում հնչեցրած մի շարք հայտարարությունները:
Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հերքեց, թե նախագահի նստավայրում Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում:
«Սուտ է այդ նախադասությունը, որ ես ասել եմ, որ ես չեմ հաղթել։ Ես ասել եմ հետեւյալը` «կեղծված են ընտրությունները, համատարած կեղծիք եղել է, պարոն Սարգսյան, եւ ամենալավը Դուք գիտեք դրա մասին», - Ազատության հրապարակում երեքշաբթի օրը կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը` պարզաբանելով, թե ինքը ընդամենը նշել է, որ գուցե չափազանցրել է, երբ ասել է, որ հաղթել է ընտրություններում 80 տոկոսով:
«Ժառանգության» առաջնորդը այսօր հերքեց նաեւ նախագահի երեկ հնչեցրած մեկ այլ հայտարարություն, թե նախագահականում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հովհաննիսյանի` իշխանության մաս կազմելու հարցը։
«Ո՛չ ինքը, ո՛չ ես երբեք չենք քննարկել իմ մասնակցությունը իշխանության կազմում, կառավարական որեւէ աշխատանքում։ Հենց ինքն է, որ համաձայնվեց, որ, այո, դա սխալ է։ Դա եւս չէր համապատասխանում իրականությանը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա հերքեց նաեւ, որ իբր այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միմյանց գրավոր առաջարկներ ուղարկել։ «Չկար որեւէ պայմանավորվածություն, որ մեկս մյուսին փաստաթուղթ պետք է ուղարկեր», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մանրամասն պատմեց, թե ինչպես է վերջերս գրավոր առաջարկ ստացել եւ թե ինչու է դրա վրա, ինչպես նախագահն ասաց, խաչ դրել:
Հովհաննիսյանի փոխանցմամբ` վերջին օրերին տարբեր միջնորդներ փորձել են կազմակերպել իր եւ Սարգսյանի հանդիպումը: Մերժելով դուրս գալ Ազատության հրապարակից` «Ժառանգության» առաջնորդը առաջարկել է հանդիպել բաց՝ ժողովրդի եւ լրագրողների առջեւ, բայց ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը ուզում է փակ հանդիպում, ապա կարող են հանդիպել Օպերայի շենքի երկրորդ հարկում կամ մոտակա սրճարանում: Այդ առաջարկները, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, չեն ընդունվել, ինչից հետո ինքը ասել է, որ եթե բարդույթներ կան, ապա Սերժ Սարգսյանը կարող է իր հետ հաղորդակցվել գրավոր՝ փակ ծրարով, որին ինքը կպատասխանի նույն կերպ: Դրանից հետո արդեն` մարտի 16-ին թե 17-ին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը զանգել է Արմեն Մարտիրոսյանին եւ վերջինիս փակ ծրար փոխանցել: Ծրարի վրա գրված է եղել «Ազգային ժողով», թվագրված` մարտի 5-ով, ծրարի մեջ երկու էջանոց փաստաթուղթ է եղել` հուշագիր, որը պետք է ստորագրվի Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Հուշագիրը վերաբերում է սահմանադրական խորհուրդ ստեղծելու եւ երեք տարի անց հանրաքվե անցկացնելու խնդրին։
«Սա ծաղր է», - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրեն, փաստորեն, իբրեւ լուծում ուղարկում են մի բան, որն արդեն քննարկվել եւ մերժվել է «Ժառանգության» կողմից:
«Եվ սա ուղարկվում է որպես այն փաստաթուղթը, որ հիմա պարոն Սարգսյանը ասում է` մենք պայմանավորվեցինք այն ժամանակ։ Սուտ է։ Ես ոչ թե խաչ քաշեցի, որովհետեւ խաչը սուրբ է, այլ իքս (X) դրի, շրջան գծեցի մարտի 5-ի թվականի շուրջ, Ազգային ժողովի հասցեի շուրջ, եւ փակ ծրարով, իմ ստորագրությամբ, ուղարկեցի պարոն Սարգսյանին», - փոխանցեց «Ժառանգության» առաջնորդը։
Անդրադառնալով Սահմանադրական խորհուրդը ղեկավարելու եւ հանրաքվե անցկացնելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. – «Այո, թող լինի այդ հանրաքվեն, բայց դրա համար Րաֆֆի Հովհաննիսյան պետք չէ։ Ես ունեմ այլ դերակատարություն եւ նա գիտի։ Բայց դա կապել ժողովրդի հաղթանակի եւ ժողովրդից գողացված ձայնի հետ, որպես հանգուցալուծում, իսկապես ծաղր է»։
Ընտրությունների արդյունքները վիճարկող գործիչը մատնանշեց, որ այդ խորհուրդը կարող է ղեկավարել, օրինակ՝ հայտնի իրավաբան Վարդան Պողոսյանը։
Չնայած այս ամենին` Հովհաննիսյանը հայտարարեց, թե քանի որ ինքը, ըստ Սարգսյանի, գրավոր առաջարկ է պարտք, ուրեմն այդ առաջարկները կներկայացնի այս ուրբաթ կայանալիք հանրահավաքում, որից հետո դրանք կուղարկի Սերժ Սարգսյանին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ է պատրաստվում ուղարկել Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Այս ուրբաթ գիշեր, ժամը 6-ին, ես կներկայացնեմ առաջարկները ժողովրդի ներկայությամբ` 3 հազար լինի, թե 300 հազար... Այնտեղ կլինեն մեր առաջարկները` մինչեւ ապրիլի 9-ը հանգուցալուծելու համար այս աննախադեպ, համազգային հիմնախնդիրը: Ես ենթադրում եմ, որ տարբերակներից մեկը կենթադրի ինքնաբացարկ, իսկ մյուսը` համապետական, համալիր այլընտրանք, եւ երկուսը կհրապարակենք, կուղարկենք իրեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե որպեսզի այլեւս լեզվակռիվ եւ թյուրըմբռնումներ չլինեն, ինքն այսուհետ Սերժ Սարգսյանի հետ կհաղորդակցվի միմիայն հրապարակայնորեն։
Նա հակադարձեց նաեւ Սերժ Սարգսյանի երեկ արած հայտարարությանը, թե ինքը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ չգիտի ինչի շուրջ բանակցել աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օր շարունակ սոված մնացած մարդու հետ։
«Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում», - ասաց Հովհաննիսյանը։