Ճարտարապետ Աշոտ Հակոբյանի խոսքով` Գառնու կամուրջը ոչ թե վերականգնվել է, այլ` խեղաթյուրվել: Ճարտարապետը փաստում է, որ 11-րդ դարի կամուրջն իրականում այն տեսքը չի ունեցել, ինչ ստացել է մշակույթի նախարարության վերանորոգումից հետո:
«Վերջնական արդյունքը մեզ չի գոհացնում, որովհետեւ կամուրջը եղել է կոպտատաշ, շարված պատերով, այսօր տեսնում ենք սրբատաշ շարվածք, եւ չի ունեցել հենապատ բազրիք, եւ ավելացվել է այդ բազրիքը, մեկ էլ սալահատակը: Սա ավելի շատ վերակառուցում է եւ առաջարկված պահանջին` վերականգնում եւ ամրակայում, բոլոր կետերում էլ դա նշված էր, այս կետերը չի ապահովված»,- նշեց Հակոբյանը:
Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանի խոսքով` մինչեւ վերականգնման աշխատանքներ սկսելը կատարվել է հուշարձանի չափագրում, համարակալում, արխիվային, մատենագրական նյութերի ուսումնասիրություն, այնուհետեւ կազմվել է հուշարձանի վերականգնման էսքիզային տարբերակն ու դրվել մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը:
«Գիտամեթոդական խորհրդում էլ երկկարծություն կար` ինչպես վերականգնել, որ ճիշտ լինի, չխաթարենք նրա պատմական տեսքը: 11 կողմ, 4 դեմ եւ մեկ կամ երկու հոգի ձեռնպահ ձայներով որոշվեց, որ կամրջի եզրապատերը իրականացնել սրբատաշ տուֆ քարով, սակայն տաշվածքը նմանացնել գոյություն ունեցող իր կամարակապի, թաղի եւ կամարների տաշվածքին, որպեսզի ժամանակակից չերեւա, եզրապատերի համար էլ ընդունվեց այդ աստիճանաձեւ ձեւը», - ասաց Առուշանյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն, ուսումնասիրելով արխիվային նյութերը, նշում է, որ վերականգնված հուշարձանը բնավ էլ չի համապատասխանում արխիվային նյութերում եղած հուշարձանի իրական պատկերին:
«Ես գտնում եմ, որ նյութերն անբավարար են ուսումնասիրվել, որովհետեւ բավարար ուսումնասիրված լինելու դեպքում ոչ մեկի մտքով չէր անցնի կամայական նման նորամուծություն նախագծի մեջ ներմուծել այն կամուրջի հետ կապված, որը հետիոտնի համար է եւ ըստ այդմ չի ունեցել եւ չէր կարող ունենալ հենապատեր: Նրանք, որ ունեն հենապատեր սայլի ու կառքի համար են», - ասաց հուշարձանագետը:
Հուշարձանների վերականգման բաժնի պետը Կարապետյանի հետ համամիտ չէ. - «Միանշանակ չենք կարող ասել, որ դա հետիոտնի համար նախատեսված կամուրջ է եղել», - նշեց Դորվարդ Առուշանյանը:
Կարապետյանն էլ նշում է, թե հենց այս պատասխանն ավելի է ստիպում իրեն մտածել, որ իսկապես նյութերը լավ չեն ուսումնասիրվել:
Դորվարդ Առուշանյանի խոսքով` ինչ արվել, արվել է, եւ արդեն փոխելու հնարավորություն չունեն:
Կարապետյանը համամիտ է` փոխելու, քանդելու հնարավորություն այլեւս չկա, բայց գիտամեթոդական խորհրդի անդամներին առաջարկում է. - «Փոխելիք չէ: Վերջացավ: Բայց ինձ զայրացնում է, որ սխալը, որ տեղի է ունեցել, չի ընդունվում: Իսկ երբ սխալը չի ընդունվում, մի ուրիշ շինության հետ կապված կկրկնվի: Ինձ համար կարեւոր է, որ խնդրի մեջ խորանանք, որպեսզի վաղը էս դառը օրինակից մյուսներին փրկենք: 11 անձանց, որոնց համաձայնության շնորհիվ կամուրջը մենք հիմա այս տեսքով ունենք, պետք է աշխատանքից ազատել` որպես գործից հեռու մարդիկ, իսկ մյուս չորս հոգուն, որ դեմ են արտահայտվել, լավ պահեք, չգիտեմ ովքեր են, բայց նրանց պահեք»: