ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց «Մարտի 1»-ի նոր հանձնաժողովի ստեղծմանը

Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության առաջարկին։

Հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամները կողմ քվեարկեցին։

Ինչպես լրագրողներին փոխանցեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որոշման նախագիծը խորհրդարանի քառօրյաներից որեւէ մեկի օրակարգում կընդգրկվի Ազգային ժողովի նախագահի հայեցողությամբ։


Իրինա Հովհաննիսյան