Հովհաննիսյանը գիշերն անցկացրեց ծածկի ներքո

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, որտեղ հացադուլ է անցկացնում մարտի 10-ից

Երեկ երեկոյան` ժամը 21:30-ի սահմաններում, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին հաջողվել է վրանատիպ ծածկ տեղադրել Ազատության հրապարակում, որի ներքո էլ գիշերն անցկացրել է «Ժառանգության» առաջնորդը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր առավոտյան փոխանցեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ոստիկանությունը չի խոչընդոտել ծածկի տեղադրմանը, իսկ գիշերն էլ անցել է առանց միջադեպերի:


Սարգիս Հարությունյան