Ռուսաստանի մարզական շրջանակներում շարունակում են քննարկել Յուրա Մովսիսյանի` Մոսկվայի «Սպարտակ»-ի կազում առաջին պաշտոնական խաղում գրանցած ֆանտաստիկ արդյունքը։
«Թերեք»-ի դարպասը երեք գեղեցիկ գոլ ուղարկած Յուրա Մովսիսյանին հրավիրել են «Ֆուտբոլի տուն», որտեղ զրուցել են նրա առաջին ելույթի մասին։
«Սովետսկի սպորտ» հանդեսի մեկնաբան Դենիս Բուտիրսկու փոխանցմամբ, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը հանդիպման էր ժամանել մարզիկին ոչ այնքան բնորոշ հագուկապով` «կոկիկ մոխրագույն պիջակ, սպիտակ վերնաշապիկ` իսկական ջենտլմեն»։
«Ինչո՞ւ եմ այսպես հագնված, դե ինձ ասել են, որ սա շատ կարեւոր ասուլիս է, դրա համար այս ոճն ընտրեցի, սովորաբար, ես սպիտակ վերնաշապիկ շատ չեմ հագնում»,- ժպտալով ասել է հարձակվողը։
«Յուրա, թե՞ Յուրի, ինչպես ճիշտ դիմել ձեզ»։ «Յուրա», - պատասխանել է Մովսիսյանը եւ պարզաբանել.- «Հայաստանում ընդունված է իմ անվան հենց այս տարբերակը։ Այդպես էլ անձնագրումս է նշված»։
Բուտիրսկին նկատում է, որ Յուրան հաճախ է օգտագործում ամերիկացիների մոտ ընդունված «you know» (գիտեք) միջանկյալ բառակապակցությունը։ Յուրան ապրել է Ամերիկայում եւ, ինչպես լրագրողն է նշում` «Շեքսպիրի լեզվով ավելի վարժ է խոսում, քան ռուսերեն»։
«Յու նոու, ռուսաստանյան առաջնությունում կան շատ լավ հարձակվողներ` Կերժակովը, Տրաորեն... Սեմուելն (Էտո`Օ) ընդհանրապես աշխարհի ամենալավ հարձակվողներից մեկն է, այնպես որ բավական լուրջ մրցակցություն է», - ասել է Մովսիսյանը։
«Ինչպե՞ս «Կրասնոդարի» ֆուտբոլիստները արձագանքեցին «Սպարտակի» կազմում ձեր հաջողությանը եւ դուք կարողացա՞ք դիտել ձեր նախկին ակումբի հանդիպումը «Ամկարի» հետ»։ Այս հարցին Յուրան պատասխանել է, թե ուրախ է, որ «Կրասնոդարը» հաղթել է, իսկ հեթ-թրիկի կապակցությամբ զանգահարել եւ շնորհավորել են «Կրասնոդարի» ֆուտբոլիստները, ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ բարձրաստիճան այլ մարդիկ։
«Ես շատ մեծ հարգանք ունեմ Գալիցկու հանդեպ եւ հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան», - ավելացրել է Մովսիսյանը։
Հարցին, թե որ ակումբում է իրեն տեսնում ապագայում, Մովսիսյանը պատասխանել է. - «Հիմա «Սպարտակից» բացի ոչ մի ակումբի մասին չեմ մտածում, ռուսաստանյան լիգայի մակարդակը տարեց-տարի աճում է։ Իսկ մանկությանս տարիներին երկրպագել եմ «Արսենալին» եւ «Ռեալին», բայց արդեն մեծացել եմ...»։
«Ո՞րն է Կրասնոդարի եւ Մոսկվայի տարբերությունը»։
Պատասխանելով այդ հարցին Յուրան աշխուժանում է.- «Յու նոու, Կրասնոդարում շատ ավելի քիչ են մեքենաները, կյանքն այնտեղ ավելի հանգիստ է, մեկնելով մարզումների, ես հստակ գիտեի, թե երբ կհասնեմ, իսկ Մոսկվայում դա անհնարին է, երբեք չգիտես, թե երբ տեղ կհասնես»։
«Երբ Ամերիկայում էիք ապրում` ի՞նչ էր ձեզ հետաքրքրում, բասկետբոլ կամ օպերա, ո՞րն էր սիրած զբաղմունքը»,- հարցրել է Մոսկվայի «Ֆուտբոլի տանը» Մովսիսյանի հետ հանդիպման եկած մի ֆուտբոլասեր։
«Ինչ-ինչ հատուկ զբաղմունք չի եղել, միակ հոբբին ընտանիքի եւ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելն էր: Մենք, հայերս, սիրում ենք ժամանակ անցկացնել մեր բարեկամների հետ եւ միշտ ձգտում ենք միասին լինել»,- ասել է Յուրան։
Հայազգի ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ «Թերեքի» հետ խաղում ինքը նախեւառաջ մտածել է ոչ թե գոլերի, այլ թիմի հաղթանակի մասին։
«Երբ դաշտ էի դուրս եկել, չէի պատկերացնում, որ հեթ-թրիք կանեմ, ուրախանում էի գոլերի համար, սակայն ընդամենը ուզում էի, որ մենք երեք միավոր վաստակենք»,- «Սովետսկի սպորտին» թղթակցին ասել է Յուրա Մովսիսյանը, ով հավատում է, որ Մոսկվայի «Սպարտակը» այս տարի ունի Ռուսաստանի առաջնությունում հաջողության հասնելու լավ հնարավորություն։