Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին ամենամսյա ընտանեկան նպաստ տրամադրել՝ անկախ այս օգնության հատկացման համար պահանջվող պայմանների առկայությունից:
Այս մասին Սփյուռքի նախարարությունում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Հայաստանի վարչապետի այս տարվա հունվարի որոշմամբ ստեղծված Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ Երեւանում տեղավորված ընտանիքներից ընտանեկան նպաստ է ստանում 11 ընտանիք, եւս 9-ը օգտվում է հրատապ դրամական օգնությունից:
Սիրիայից Հայաստան տեղափոխվածների 80 տոկոսը բնակվում է մայրաքաղաքում:
«Սա ուղղակի անթույլատրելի է, որ ուղղակի 10-11 ընտանիքներ են նպաստների համակարգում ընդգրկված այն դեպքում, երբ պետությունը որպես առաջնային օգնություն մոտեցում պետք է ցուցաբերի այս ընտանիքների հանդեպ», - հայտարարեց Զաքարյանը:
Որպեսզի ընտանիքը ներառվի ընտանեկան նպաստի համակարգում, պետք է որոշակի չափորոշիչների բավարարի: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքը չպետք է առեւտրային գործունեություն ծավալի, ավտոմեքենա ունենա, մեծ եկամուտներ ստանա եւ այլն:
Զաքարյանն ասում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սիրիայի պատերազմից Երեւան տեղափոխված սիրիահայերը, թեկուզ եւ Սիրիայում ապահովված են եղել, հայրենիքում նյութական խնդիրներ ունեն: Նրանց մեծ մասն այստեղ անգործ են ու վարձով են բնակվում, ինչն ավելի է սրում ֆինանսական լարվածությունը:
«Նպաստի հատկացման կարգի մեջ փոփոխություն միգուցե անենք, որպեսզի իրապես անկախ կարիքավորության միավորից, այն ընտանիքը, որը ունի դրա կարիքը, հրատապ օգնություն ստանա», - նշեց Զաքարյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի առաջարկին ի պատասխան նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը այդ հարցով կդիմի կառավարություն. - «Ձեր ձեւակերպման հետ ես համաձայն եմ: Սոցիալական ապահովության նախարարի հետ ես խոսել եմ, ինքը որոշակի նորմեր փոփոխել է, որպեսզի մերոնք օգտվեն այդ համակարգերից: Եթե կան էլի խոչընդոտներ, ակտեր պետք է փոխվեն, անպայման մենք կդիմենք հանձնաժողովի անունից»:
Սփյուռքի նախարարության տվյալներով, Հայաստանում այժմ բնակվում է 6.500 սիրիահայ: Աշխատանքի տեղավորման համար անցած մեկ տարում Սփյուռքի նախարարություն է դիմել 850 սիրիահայ, որոնցից այժմ աշխատանքով է ապահովված միայն կեսը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սիրիահայերն առաջին հերթին բողոքում են անգործությունից ու նաեւ ցածր աշխատավարձերից՝ հիմնականում նշելով, որ Սիրիայում խաղաղության հաստատումից հետո հայրենիքում չեն մնա:
Սփյուռքի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գտնվող սիրիահայերի շրջանում առկա խնդիրների շարքում առաջին տեղը զբաղեցնում են նյութական հարցերը, այնուհետեւ կրթական ու աշխատանքային խնդիրներն են մտահոգում նրանց: