Նիկոլաս Մադուրոն, ով նախօրեին պաշտոնապես ստանձնել է Վենեսուելայի նախագահի պարտականությունները, քաղցկեղից մահացած նախկին նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորությունից հետո հայտարարել է, թե խնդրել է Վենեսուելայի ընտրական իշխանություններին որքան հնարավոր է շուտ նախագահի նոր ընտրություններ անցկացնել:
Մադուրոյի երդմնակալությունը Չավեսի հակառակորդների կողմից քննադատության է արժանացել` որակվելով որպես Սահմանադրության խախտում: Ընդդիմությունը պնդում է, որ նախքան նոր ընտրությունների անցկացումը երկրի խորհրդարանի խոսնակը պետք է ժամանակավորապես ստանձներ նախագահի լիազորությունները:
Վենեսուելայի Սահմանադրության համաձայն` նախագահի մահվան դեպքում երեսուն օրում պետք է անցկացվեն նոր ընտրություններ։