Խամենեին քննադատում է Արեւմուտքին

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամանեի, Թեհրան, փետրվար, 2013թ.

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատել է Արեւմուտքին այն բանի համար, որ պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նախորդ շաբաթ անցկացված բանակցություններում չեն առաջարկվել զիջումային տարբերակներ` ուղղված փակուղի մտած միջուկային ծրագրի հարցի լուծմանը:

Ըստ Խամենեիի, Արեւմուտքն օգտագործում է միջուկային ծրագիրը որպես պատրվակ, որպեսզի պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ:

Սա Իրանի հոգեւոր առաջնորդի առաջին հրապարակային արձագանքն է Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ Ալմաթիում անցկացված բանակցություններին: