Մոսկվան նորից բացում է ռուսական շուկան վրացական գինիների համար: Շուրջ 7 տարի անց հանվում է վրացական գյուղատնտեսական ապրանքների, գինիների ու հանքային ջրերի Ռուսաստան ներմուծելու արգելքը:
Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր» պետական գործակալությունը, ստուգելով վրացական գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրանքը, թույլատրել է գինեգործական 36 եւ հանքային ջրերի 4 գործարանների արտադրանքը գրանցել Ռուսաստանում, այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է այդ գործակալության ղեկավար Գենադի Օնիշչենկոն:
Վրաստանը 93 ձեռնարկություն էր ներկայացրել, «Ռոսպոտրեբնադզոր»-ը առայժմ ստուգել է 41 ձեռնարկությունների արտադրանքը, դրանցից 37-ը ալկոհոլային խմիչքներ արտադրողներ են, 36-ին թույլատրել են, մերժել են միայն մեկին: Հանքային ջրերի 4 գործարաններ եւս թույլտվություն են ստացել վերադառնալու ռուսական շուկա:
Վրացական ապրանքների ներմուծումը Ռուսաստան արգելվել էր 2006 թվականի լրտեսական սկանդալից հետո, երբ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով մի շարք աղմկալից ձերբակալություններ կատարեցին: Իսկ երկու տարի անց, 2008-ի պատերազմի արդյունքում երկու երկրների հարաբերությունները է՛լ ավելի վատթարացան՝ ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը:
2013-ի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձեւավորած Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանաշվիլին խոստացել է բարելավել Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններն ու տնտեսական կապերը: