Նախագահական ընտրություններից հետո Արարատի մարզի Ջրաշեն գյուղը գազաֆիկացնելու նպատակով բերված խողովակները հանկարծակի տարել էին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ընտրությունների արդյունքներով այս համայնքում հաղթանակ է տարել նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այս գյուղում փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 410 քվե, Սերժ Սարգսյանը՝ 298։
Գյուղացիների մեծ մասը այստեղ աթար է վառում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք պատմում էին, որ դեռ անցած տարի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մարզպետը, ոստիկանապետը, եկել են գյուղ եւ իրենց խոստացել, որ եթե «Հանրապետական ձայն հավաքի»՝ գազաֆիկացում կանեն։
Ընտրություններից 5 օր առաջ բերվել են գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակները, սակայն ընտրություններից հետո դրանք նորից տարվել են։
Մինչ գյուղացիները պնդում էին, որ գազաֆիկացման հարցը իրականում օգտագործվել է որպես ընտրակաշառք, Ջրաշենի հանրապետական գյուղապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ խողովակները գյուղից տանելը ընտրությունների հետ կապ չունի։
«Խողովակները տարել են, որովհետեւ դիամետրերը չէր համընկնում մեր նախագծին։ Իսկ սա էլ անում ենք մեր համայնքի բյուջեի միջոցներով, մարզպետն էլ խոստացել է 40 միլիոն տալ, որ մնացածը շարունակենք», – հայտարարեց գյուղապետը։
Գյուղի գազաֆիկացման համար, ինչպես ասաց գյուղապետը, անհրաժեշտ է 110 միլիոն դրամ: 40 միլիոնը տրամադրելու է կառավարությունը, 20 միլիոնը՝ գյուղապետարանը: Մնացած 50 միլիոն դրամի հարցը դեռ կարգավորված չէ:
Երբ այսօր կեսօրից հետո գյուղապետի անմիջական ցուցումներով գազի խողովակներ բերվեցին Ջրաշեն, գյուղացիները կարծիք հայտնեցին, որ խողովակները հետ են բերվել այն բանից հետո, երբ դրանց շուրջ աղմուկ է բարձրացել եւ պնդեցին, որ այդ խողովակները չեն փոխվել, նույն խողովակներն են
Հանրապետական գյուղապետը հակադարձեց, թե՝ «խողովակներն ընդհանրապես իրար նման են լինում»։