Րաֆֆի Հովհաննիսյան. «Չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու»

Your browser doesn’t support HTML5

Ազատության հրապարակում մարտի 5-ին հրավիրած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերսկսում է մարզային այցերը. մարտի 6-ին նախ կլինի Տավուշի մարզի մի քանի քաղաքներում, իսկ մարտի 7-ին Թալինում, Արթիկում, ապա դարձյալ Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում եւ Ապարանում:«Չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու, իրենք պիտի հանձնեն իշխանությունը ժողովրդին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: