Երեւան - Վան առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել ապրիլի 3-ին։
Հայաստանի ավիացիոն իշխանությունները օրերս պաշտոնական թույլատվություն են տվել Երեւան–Վան չվերթեր իրականացնելու համար։ Նման չվերթ իրականացնելու խնդրանքով ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը դիմել էր «Նարեկավանք Տուր» ընկերությունը։ Ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նախքան Հայաստանի իշխանություններին դիմելը իրենց թուրք գործընկերները նման թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել Թուրքիայի իշխանություններից։
«Նախատեսվում է շաբաթական երկու չվերթ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Աշոտ Սողոմոնյանը։ – «Նախնական՝ առաջիկա ամիսների համար, արժեքը կլինի 200 դոլարին համարժեք դրամ, հետո կարող է փոփոխվել՝ դեռ չգիտենք, թե ինչպես կլինի»։
Չվերթերը կիրականացնի թուրքական Borajet ավիաընկերությունը: Սողոմոնյանն ասաց, որ մինչ թուրքական ընկերությանը դիմելը իրենք Երեւան-Վան ավիաչվերթեր իրականացնելու առաջարկով դիմել են հայկական «Արմավիա» ընկերությանը, սակայն կոմերցիոն պատճառներից ելնելով՝ որոշվել է, որ թռիչքները պետք է իրականացնի թուրքական ընկերությունը:
Նման չվերթ ստեղծելու հիմնական նպատակը դեպի Արևմտյան Հայաստան հայ զբոսաշրջիկների տեղափոխումը ավելի մատչելի դարձնելն է, սակայն հետագայում «Նարեկավանք Տուրի» տնօրենի խոսքով, իրենք հույս ունեն, որ հոսք կլինի նաեւ դեպի Հայաստան:
«Նարեկավանք Տուր»-ին դեպի Վան չվերթներ իրականացնելու թույլտվություն է տրվել մինչ այս տարվա հոկտոմբեր, ինչից հետո էլ ընկերությունը կորոշի՝ շահութաբեր են արդյոք չվերթները թե ոչ եւ դրանք շարունակելու կամ դադարեցնելու որոշում կկայացնի:
Այս ուղղությամբ առաջին չվերթը հավանաբար տեղի կունենա ապրիլի 3-ին: Այն կտեւի 40 րոպե: