Վերաքննիչ քրեական դատարանն այսօր սկսեց քննարկել 2003 թվականին Մատաղիսի զորամասում սպանված երկու զինծառայողներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի եւ զինվորական դատախազության վերաքննիչ բողոքները: Այս երկու բողոքների պահանջն է՝ բեկանել Շիրակի մարզի ն ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա վերջին կայացրած դատավճիռը, ըստ որի՝ արդեն նախկին ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը անմեղ ճանաչվեցին` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Երկու զինվորների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որը տեղի է ունեցել 2003 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում, տարիներ շարունակ շրջապտույտի մեջ է Հայաստանի դատական համակարգում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005 թվականին 3 զինծառայողներին դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման: 2006-ին Վերաքննիչ դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռի դեմ բողոքելով՝ 2003-ին սպանված զինվոր Ռոման Եղիազարյանի մայրը, Գոհար Մելքոնյանը, դատարանին հորդորեց պատժել իրական հանցագործներին. – «Մեծ հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը այս Մատաղիսի գործին վերջ կդնի»։
Դատախազության ներկայացուցիչ Անդրանիկ Շահինյանը՝ փորձելով հիմնավորել վերաքննիչ բողոքը՝ հայտարարեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «սուբյեկտիվորեն է գնահատել» քրեական գործով ձեռք բերված ապացույցները եւ կայացրել է «ակնհայտ անարդարացի դատավճիռ»։
Դատախազը հատուկ կարեւորությամբ անդրադարձավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եզրակացությանը, ըստ որի՝ անթույլատրելի է որպես ապացույց օգտագործել արդարացված Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական համարված ցուցմունքները:
«Սարգսյանի ցուցմունքները չեն տրվել բարոյական, հոգեկան եւ ֆիզիկական բռնությունների արդյունքում, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2006 թվականի որոշման համաձայն ստուգվել են ամբաստանյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին նրանց հայտարարությունները, արդյունքում 01.10.2007 թվականին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը որոշում է կայացրել Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանին բռնությունների եւ խոշտանգումների ենթարկելու, նրանց ապօրինաբար ազատությունից զրկելու վերաբերյալ նյութերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին»։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրանք ի սկզբանե երեք շարքային զինծառայողներին ներկայացվել է Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքներով: Ռազմիկ Սարգսյանը դիմել է անգամ Եվրոպական դատարան՝ պնդելով, որ իրենից այդ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:
Սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հայր Մովսես Մկրտումյանն առարկեց 2 վերաքննիչ բողոքների կապակցությամբ. – «Ես լրիվ դեմ եմ իրենց բողոքներին, բոլորը անհիմն են։ 100 տոկոսով համոզված եմ, որ քննությունը կատարվել է հակառակ ուղղությամբ՝ 4 ամիս հետո»։
Արդարացված տղաների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով առարկություններ բողոքների կապակցությամբ՝ գնահատեց արդարացման դատավճռում առկա ապացույցների եւ վերաքննիչ բողոքներում առկա ապացույցների համամասնությունը. – «Միայն այդպիսի համեմատությունը բավական կլիներ փաստելու, որ վերաքննիչ բողոքները ակնհայտ անհիմն են»։
Փաստաբանը կարեւոր համարեց նաեւ ընդգծել հանգամանքը, որ բացի Ռազմիկ Սարգսյանից Մատաղիսի գործով այսպես ասած՝ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել նաեւ վկա Արման Գրիգորյանը, սակայն այդ ցուցմունքների մասին, չգիտես ինչու, հիշատակում չկա վերաքննիչ բողոքներում. – «Ընդ որում, որպես սպանության համակատարողներ նա նշել է բոլորովին այլ անձանց եւ սպանության բոլորովին այլ շարժառիթներ, պարագաներ եւ հանգամանքներ։ Այն, որ մենք այս գործով ունենք երկու անձանց բոլորովին իրարից տարբերվող եւ իրար բացառող խոստովանություններ, խոսում է այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից կիրառված են եղել այնպիսի մեթոդներ, որոնք հանգեցրել են իրականությանը չհամապատասխանող խոստովանությունների»։
Մատաղիսի գործով վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի մարտի 25-ին: