Արդեն պատրաստ է Հայաստանի օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը, եւ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը այսօր հրապարակել է Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը:
Այստեղ ներառված են ոլորտի թերացումների ու դրական զարգացումների մասին վկայող փաստեր:
Համաձայն զեկույցի, 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների եւ կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:
Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ նորակոչիկների ու զինծառայողների առողջական խնդիրներին եւ, մասնավորապես, ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի դեմ ուղղված դիմում բողոքներին, որոնց թիվը, ըստ զեկույցի, շուրջ 1000 է:
«Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր», - ասված է զեկույցում:
Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցում եւս տեղ էին գտել ռազմաբժշկական հանձնաժողովների ոչ արդյունավետ աշխատանքի մասին վկայող փաստեր: Այս տարեսկզբին, հիշեցնենք, նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պաշտոնանկ էր արվել Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը:
2012-ի զեկույցից նաեւ տեղեկանում ենք, որ Զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը: Նման արձանագրում, ի դեպ, կար նաեւ ՄԻՊ-ի 2011 թվականի զեկույցում:
Այսօր հրապարակված զեկույցում անդրադարձ կա բազմաթիվ զինծառայողների բնակարանային պայմանների չլուծված լինելու խնդրին, քաղաքացիների հանդեպ զինծառայողների անհարգալից վերաբերմունքի դրսեւորմանը, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերին:
Ինչ վերաբերում է դրական զարգացումներին, ապա, ըստ զեկույցի, «2012 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը», «ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը»:
«Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների եւ կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ եւ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ: 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում», - ասված է ՄԻՊ-ի զեկույցում։
2011 եւ 2012 թվականների տարեկան զեկույցներում արձանագրված ռազմաբժշկական հանձնաժողովների ոչ արդյունավետ աշխատանքների եւ զինծառայողների պայմանագրերի վաղաժամկետ լուծմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք մի շարք հարցեր բարձրացրել ենք անցյալ տարվա ընթացքում, թե ինչպես կարելի է վերահսկելի դարձնել այդ գործընթացը: Մասնավորապես` որոշումների տրամադրման, որոշումների ընթացքում զինծառայողներին տեղեկացնելով իրենց առողջական խնդիրների վերաբերյալ: Դրանք միջոցառումներ են, որոնց վերաբերյալ մեր առաջարկները Պաշտպանության նախարարությանը արվել են, սակայն, ցավոք, մինչեւ օրս որեւէ միջոցներ չեն ձեռնարկվել Պաշտպանության նախարարության կողմից: Նույնը վերաբերում է վաղաժամկետ դադարեցման պայմանագրերին»:
Օմբուդսմենը, փորձագետի փոխանցմամբ, հանդես է եկել Պաշտպանության նախարարությունն ուղղված առաջարկներով, որոնցից մի քանիսը տեղ են գտել նաեւ այս տարվա զեկույցում. - «2011-ին մենք ուղղակի արձանագրել ենք ու ասել ենք, որ կա այս խնդիրը, 2012-ին կատարել ենք ուսումնասիրություն ու արդեն կատարված ուսումնասիրության հիման վրա արել ենք առաջարկ»:
Օմբուդսմենի հրապարակած փաստաթղթում, նկատենք, խոսք չկա Զինված ուժերում կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին. ՄԻՊ-ի աշխատակազմից ասում են, թե դիմում-բողոքներ չեն եղել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե զեկույցում կան «քննարկման ենթակա» կետեր. - «Կան ընդհանրական բնույթի որակումներ, որոնց հետ կարելի է չհամաձայնվել: Զեկույցում առկա են իրավական ակտերի ոչ միանշանակ մեկնաբանություններ, որոնք չեն կարող ապահովել իրական վիճակի օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծությունը: Նկատում եմ մասնավոր դեպքերի ընդհանրացման միտում, կամ զինվորական էթիկայի խախտման դեպքերը ներկայացնում են որպես ընդհանուր մարդու իրավունքների խախտումներ»:
Հովհաննիսյանը նաեւ համամիտ չէ զեկույցում տեղ գտած գնահատականին, թե ռազմաբժշկական հանձնաժողովների աշխատանքը որոշ դեպքերում արդյունավետ չէ. - «Քանի ոլորտը վերանայվել է, բժշկական հանձնաժողովների աշխատանքը խստացվել է, նախկինում որոշակի օրինախախտումների եւ անօրինական գործերի վերանայման մեծ փաթեթ է իրականացվել, բողոքները շատացել են»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «երբեք լրջությամբ չի զբաղվել բանակին առնչվող հարցերով»:
«Ակնհայտ է, որ բողոքների եւ այլնի հիման վրա գրված գրառումներ են: Ինչ-որ աշխատանք կատարվել է: Բայց այսօր ամենամտահոգիչ խնդիրը շարունակում է մնալ մահացության դեպքերը բանակում: Եվ ինչն է ամենատարօրինակը. որ օմբուդսմենը հղում է կատարել, որ մահացության դեպքերը նվազել են, եւ որպես առաջընթաց է դա ներկայացնում» - նշեց Ալեքսանյանը` հայտարարելով, թե զեկույցը բացարձակապես չի արտացոլում մարդու իրավունքների խախտումների մասով բանակում տիրող իրավիճակը: